ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էլէներգիայի թանկացման դեպքում որքանով կավելանա ՀՀ սպառողի ֆինանսական բեռը

Էլէներգիայի թանկացման դեպքում որքանով կավելանա ՀՀ սպառողի ֆինանսական բեռը
22.06.2015 | 14:47

2015 թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6,93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար: Պարզենք, թե սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում որքանով կավելանա սպառողների ֆինանսական բեռը: Հաշվարկների հիմքում ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվություններն են:

Հանրապետության բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման պատճառով պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավելի վճարի: Ընդհանուր առմամբ թանկացումը կազմելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: 7-դրամանոց թանկացման պատճառով ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի և այլ ձևերով:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ